ապակենտրոն համացանց

ի՞նչ է դաշնեզերքը

դաշնեզերքը(fediverse) միմեանց կապուած սպասարկիչների ցանց է, որոնք գործում են միմեանցից անկախ, սակայն կարողանում են հաղորդակցուել միմեանց հետ։ հաղորդակցութիւնն իրականցուում է բաց ստանդարտին հետեւող պրոտոկոլների միջոցով, այդ պրոտոկոլներն այժմ մի քանիսն են՝ ActivityPub, Diaspora, OSatus։ այս պահին նրանցից ամենատարածուածը ActivityPub֊ը, որտեղ կան ակտիւ միլիոնաւոր մարդիկ եւ հազարաւոր սպասարկիչներ։

քանի որ դաշնեզերքում միմեանցից անկախ են գործում սպասարկիչները՝ այն համարուում է կայուն եւ ապահով՝ տուեալների պահպանման տեսանկիւնից, քանի որ դուք ունէք հնարաւորութիւն՝ կա՛մ ունենալու փոքր համայնքի կամ խմբի համար սպասարկիչ, կամ անհատական, ուստի ձեր անձնական տուեալների վերահսկողութիւնը ձեր ձեռքում է։

կարող ես կարդալ յաճախ տրուող հարցերի եւ հանգոյցների մասին

թարմացուել է 16 Dec 2021
հրատարակուել է 16 Dec 2021
խմբագրել գիթլաբում