ապակենտրոն համացանց

Ինչ Է Ազատ Ծա֊ն

ազատ ծրագրակազմը հնարաւորութիւն է տալիս օգտատէրերին վերայսկելու ծրագիրը, այլ ոչ վերայսկուելու ծրագրի կողմից։

ազատ ծրագրակազմը ենթադրում է չորս հիմնական ազատութիւններ․

ազատութիւն կառավարելու ծրագիրն այնպէս, ինչպէս ուզում ես, ինչ նպատակով ուզում ես(ազատութիւն 0)

ազատութիւն ուսումնասիրելու ծրագրի աշխատանքը, եւ փոփոխելու այն(ազատութիւն 1)։ ելակոդին հասանելիութիւնը նախապայման է։

ազատութիւն տարածելու պատճէնները՝ օգնելով ուրիշներին(ազատութիւն 2)

ազատութիւն քո փոփոխած պատճէնները միւսններին բաժանելու(ազատութիւն 3)։ սա անելով, դու ողջ համայնքին հնարաւորութիւն ես տալիս օգտուելու քո կատարած փոփոխութիւններից։

թարմացուել է 27 Mar 2020
հրատարակուել է 27 Mar 2020
խմբագրել գիթլաբում