ապակենտրոն համացանց

յաճախ տրուող հարցեր

ինչպէ՞ս գրանցուեմ

գրանցումը տարբերուում է հանգոյցից հանգոյց, օրինակ անքունի դէպքում գրանցումը տեղի է ունենում գիշերը՝ տասներկուսից յետոյ, թթում՝ հրաւէրներով է, դրա նպատակը զուտ սփամներից խուսափելն է, կարող ես գրանցուել այստեղ եթէ ինչ֊որ խնդիր լինի, կարող ես մէյլ թողնել decentralize_am [@] tuta [.] io

արդեօք թութն հայկական թուիթերն է

այս հարցը տարբեր ձեւակերպումներով յաճախ է հնչում, սակայն այս ցանցերի եւ ոչ մեկի նպատակը չէ կրկնօրինակել թուիթերին, ֆէյսբուքին, ռեդիթին եւ այլոց, նրանք կարող են պարզապէս ունենալ ոճային նմանութիւններ, բայց նպատակը կրկնօրինակելը չէ: նրանք ապակենտրոն համացանցի շարժման մաս են կազմում: այս պահին կան մի քանի հայկական հանգոյցներ՝ սփիւռքը, թութը, անքունը, կէտը, ծմակուտը, unmensch-ը եւ ոստայնը: սակայն նրանց նպատակը չէ դառնալու լոկալ ալտերնատիւ թուիթերին կամ ֆէյսբուքին, խնդիրը տուեալների ապակենտրոնացումն է, եւ որ այն չգտնուի մեկ հոգու ձեռքում եւ երբ վերանայ այդ կորպորացիան ձեր տուեալները նոյնպէս հարցականի տակ չդրուեն:

ո՞ր հանգոյցը պէտք է ես ընտրեմ

հանգոյցի ընտրութեան հարցում հիմնական գործօնը պէտք է լինի ձեր ցանկութիւնը կամ նախընտրութիւնը: իւրաքանչիւր հանգոյց կարող է ունենալ իր նախընտրած դիզայնը, ներքին նորմերը շփման եւ այլ յատկանիշներ, ըստ դրանց դուք կարող էք ընտրել ձեզ ամենայարմարը: այստեղ արաւելութիւնն այն է, որ եթէ հանգոյցներն օգտագործում են միեւնոյն հաղորդակարգը, ապա դուք կարող էք կարդալ այլ մարդկանց՝ տարբեր հանգոյցներից: օրինակ, կէտ անունով հանգոյցը նպատակ ունի լինել համայնք լուսանկարիչների համար, իսկ թութը միկրոբլոգինգի համար է նախատեսուած, մինչդեռ ոստայնը ընդհանուր ուղղուածութեան է, եւ քանի որ նրանք օգտագործում են նոյն աքթիւիթի փաբ «քերականութիւնը»՝ օգտատէրերը տարբեր հանգոյցներից ազատ կարող են հետեւել միմեանց: այս պրոցեսը կոչւում է ֆեդերացիա:

պատկերացնելու համար տարբերութիւնը՝ մի պահ պատկերացրէք, որ կարող էիք ոչ թէ ունենալ մեկ հաշիւ ֆէյսբուքում, մեկ հաշիւ թուիթերում եւ մեկն էլ ինստագրամում՝ այլ ունենայիք մեկը եւ հետեւէիք միւս մարդկանց այլ ծառայութիւններից: եւ դա ձեզ կը տար առաւելութիւն, քանի որ ձեր ցանցային մատնահէտքերը չէին լինի մի քանի տեղում, այլ կը մնային մի տեղ՝ օրինակ ձեր տան համակարգչի վրայ, եւ այն աւելի ապահով կը լինէր եւ կորցնելու ռիսկ չէր լինի:

ինչո՞վ է հանգոյցը տարբեր ֆէյսբուքից

օրինակ, վերջերս ֆէյսբուքը հասանելի չէր, եւ դրա պատճառով հասանելի չէր ուաթսափը, ինստագրամը: սրա պատճառն այն է, որ նրանք մեկ ընկերութեան պատկանող մեծ կորպորացիա են, եւ եթէ օրինակ ցուկերբերգը մեկ օր որոշի այլ գործով զբաղուել, ապա միլիոնաւոր մարդիկ ոչ միայն կորցնելու են կապը միմեանց հետ, այլեւ իրենց ցանցային պատմութիւնը եւ ստեղծած յիշողութիւնները: բացի սրանից, մեկ անձը կամ մասնաւոր ընկերութիւնը չպէտք է կայացնեն որոշումներ, որը վերաբերում է ողջ հանրութեանը: սա աւտորիտար կառավարման նշան է, եւ մասնաւոր ընկերութիւնը հետապնդում է միայն իր բիզնես եւ քաղաքական շահերը, ուստի ջէքը չի կարող որոշել՝ տարածի՞ ինֆորմացիա թրամփը, թէ՞ ոչ: եւ որքան էլ թրամփը լինի սխալ կամ ճիշտ՝ դա պէտք է որոշեն մարդիկ, որոնք իրեն կարդում են, այլ ոչ մեկ անձը:

արդեօք ես կարող եմ հետեւել ցանկացած հանգոյցի մեկ հանգոյցից

այստեղ կարեւոր է իմանալ, թէ ինչ է հաղորդակարգը(պրոտոկոլը): ոչ տեքնիկական բացատրութիւնը կը լինի այն, որ հաղորդակարգը ընդունուած լեզու է ծրագրերի միջեւ, եթէ ծրագերը միմեանց հետ խօսում են նոյն լեզուով, ապա կարող են նաեւ լսել միմեանց: այդպիսի լեզուների օրինակներ են դիասպորան եւ աքթիւիթի փաբը: այն ծրագրերը, որոնք խօսում են աքթիւիթի փաբով՝ կարողանում են նաեւ հաղորդակցուել միմեանց հետ: դրա շնորհիւ է, որ օրինակ ծմակուտը՝ սոշըլ հոմ ծրագիրն օգտագործող, կարող է կարդալ մարդկանց անքունից եւ անմենշից՝ մաստոդոն եւ պլերոմա ծրագրեն օգտագործող: իսկ օրինակ սփիւռքը չի կարող հասկանալ ոստայնին, քանի որ նրանք խօսում են տարբեր լեզուներով: այս պահին սակայն եղած ծրագրերի մեծ մասը աջակցում են աքթիւիթի փաբին եւ ներկայ պահին այն ամենաակտիւ աջակցութիւն վայելող հաղորդակարգն է, ու մեծամասամբ հաղորդակցութիւնը իրականացւում է բարեյաջող:

պատկերացնելու համար կարող ես դիտարկել մէյլերը:ինչ-որ մեկին մէյլ անելու համար դու չես հարցնում, թէ ինչ ծառայութիւնից են իրենք օգտուում՝ ջիմէյլ, մէյլ.ռու, պրոտոնմէյլ, թէ՞ իրենց սեփականը: համացանցը նախագծուել էր այսպիսին, եւ աղէտի դէպքում բոլորը չէ, որ կապ էին կորցնելու, եւ չվնասուած հանգոյցները կարողանալու էին շարունակել ունենալ հասանելիութիւն: եւ խոշոր հաշուով արհեստական է ծառայութիւնների մեկուսացումը, եւ տեքնոլոգիական յետընթացի պատճառ:

ո՞վ կարող է ունենալ հանգոյց

հանգոյցը պարզապէս սպասարկիչ(սերվեր) է, եւ այն կարող է ունենալ ցանկացած մեկը: այն ինչպէս կարող է լինել համայնքային, օրինակ ունենալ ուղղուածութիւն թուային լուսանկարչութեան, այնպէս էլ անհատական կամ փոքր ընկերախմբի: այստեղ ազատութիւնն ամբողջովին մարդունն է, եւ նա կարող է ինքը որոշել, թէ ինչպիսի հանգոյց է ցանկանում, ինչպիսի դիզայնով եւ ուղղուածութեամբ: ինչպէս նաեւ, եթէ դու ծրագրաւորող ես կամ դիզայներ, ապա դու ունես հասանելիութիւն ելակօդին եւ ինքդ կարող ես փոփոխել կօդը կամ դիզայնը՝ ըստ քո պահանջների:

մէջը փող կա՞յ

չէ, կներես

բա ինչի էք փող ծախսում ու պահում հանգոյց

համացանցի ապակենտրոնացումը միջազգային շարժում է, իսկ այս լեզուները միասին կազմում են մի միջավայր, որը կոչւում է դաշնեզերք կամ ֆեդիւէրս: կամաւոր մարդիկ կամ համայնքները ծախսում են գումարներ, որպէսզի պահպանեն ցանցի անվտանգութիւնը: լաւագոյն պարագայում կարող ես պատկերացնել, որ օրինակ ինչպէս տալիս ես գումար ամէն ամիս ցանցին կպնելու համար, այնպէս էլ տեղեկայես քո սեփական հանգոյցը կամ աջակցես այլ հանգոյցների՝ որպէսզի քո տուեալներն ապահով լինեն:

արդեօք ինձ պէտք է, որ իմ տուեալներն ապահով լինեն

յաճախ թուում է, թէ վիրտուալ աշխարհը իրականութիւնից կտրուած է, եւ այն կապ չունի իրական կեանքի եւ քաղաքականութեան հետ: սակայն վերջին շրջանում կարող էք դիտարկել, թէ ինչպէս են աջակցել մեծ ծառայութիւնները ձեր տուեալները ընտրութիւնների արդիւնքները շեղելու համար, կամ ինչպէս են լռեցնում այլ մարդկանց կարծիքը՝ օրինակ արգելափակում թրամփին, կամ որեւէ այլախոհ միտք, կամ ինչպէս է ամերիկան սանկցիա կիրառում իրանի վրայ, եւ իրանցիները կորցնում են հասանելիութիւնն ինչպէս իրենց ընկերների հետ կապուելու, այնպէս էլ իրենց սեփական աշխատանքին: օրինակ, իրանում սանկցիաների հետեւանքով փակուել էր նաեւ գիթհաբը, որը ծրագրաւորողների գործիքն է իրենց աշխատանքները կիսելու, եւ նրանք չէին կարողանում նոյնիսկ ներբեռնել դրանք: այսպիսով, նման խնդիրներից խուսափելու համար ամենալաւ տարբերակն այն է, որ ձեր տուեալները լինեն ու մնան ձեր համակարգչի վրայ, կամ հնարաւորինս ապակենտրոն պահուեն, որպէսզի փոքրանայ վտանգը, որ բոլոր մարդիկ միաժամանակ կարող են կորցնել իրենց կապը: եւ սա աւելի արդի խնդիր է, քան թուում է: եւ եթէ չես ցանկանում, որ մեկ հոգին որոշի, թէ որն է ճիշտը եւ սխալը, եւ ինչ խօսես համացանցում՝ ապա միացիր ու սատարիր ապակենտրոնացմանը:

որքան է արժենում հանգոյց պահելը

հանգոյց պահել կարող էք ինչպէս ամպային ծառայութիւններում, այնպէս էլ սեփական տանը: ամպային ծառայութիւնում անհատական հանգոյց պահելը կարող է տատանուել 5-10դոլլարի սահմաններում, տանը պահելու համար ձեզ անհրաժէշտ է ազատ համակարգիչ, եւ իրական այփի, որի համար վճարելու էք ամսական 1000դրամ: յիշողութիւն հիմնականում շատ չի պահանջւում, սակայն համայնքային հանգոյցի դէպքում 32գբ եւ աւելի ռամը յաճախ բաւարարում է:

տեքնիկական գիտելիքներն իրականում շատ անհրաժեշտ չեն, քանի որ մեծամասամբ տեղակայման պրոցեսը աւտօմատացուած է, ինչպէս նաեւ կան ծառայութիւններ, որտեղ կայ հնարաւորութիւն մեկ-քլիքով տեղակայման:

իսկ եթէ գաղափարապէս ես չեմ սատարում, կարո՞ղ եմ միանալ

այո, քանի որ սա միայն գաղափարական չէ կամ «աղանդաւորների» մի խումբ չէ, եւ իրականում միանալով դուք կարող էք փորձել մեկ այլ բան, քան մէյնսթրիմ մեդիան է, եւ կարող էք ծանօթանալ նոր եւ հետաքրքիր մարդկանց հետ, որոնց այլ տեղերում դժուար թէ տեսնէք: ինչպէս նաեւ կան հայկական համայնքներ, որտեղ հիմնականում հայախօս մարդիկ են, եւ թեմաների բազմազանութիւն, եւ միշտ ուրախ կը լինենք, եթէ միանաս եւ քո ներկայութիւնը եւս ապահովես, ի վերջոյ ֆէյսբուքն ինտերնետի հոմանիշը չէ, եւ այս աշխարհում շատ այլ ցանցեր կան, որոնց արժի ծանօթանալ եւ իմանալ նրանց մասին